Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ինչո՞ւ չեն կարողանում կանգնեցնել Գազանին

Ինչո՞ւ չեն կարողանում կանգնեցնել Գազանին
21.11.2014 | 01:17

Ո՞Ւմ էր, ի վերջո, այս ամենը ձեռնտու: Բոլոր խաղացողներին, բացի Հայաստանից: ՈՒ մեր երեք տղաներին մահվան օղակից դուրս բերելու անհնարինությունն էլ պայմանավորված է հենց այս հանգամանքով:
Տղերքը, իհարկե, արդեն «հանդիպած» կլինեն «ամենառազմական օդաչու» Էքզյուպերիին, որը նույնպես չվերադարձավ` բաց պահելով հավերժ թռիչքի ճամփեն, այնպես որ, խոշոր հաշվով, մեր տղերքն առանձնապես ու այլևս շատ բանի կարիք չունեն, եթե ոչ միայն աղոթքների։ «Կարիքավորը» վար մնացած, այդ ամենին խորթացած մարդկանց քաղաքական անելիքներն են, որ ոչ մի բաղդատում չունեն այլևս տղաների հետ, ընդ որում և առաջին հերթին` մեկընդմիշտ ֆիքսված պատճառով. քաղաքականությունը երկրորդ մասնագիտությունն է հայտնի առաջինի պատճառով: Իսկ այս դեպքում արդեն առաջ է անցնում նաև դրանից:
Բոլոր դեպքերում, օդում է հարցը. ո՞ւմ էր ձեռնտու, և ինչո՞ւ «մնացածը», Կասպրշիկն ու Կարմիր խաչն էլ նրանց հետ, այս «փոքր» հարցում չեն կարողանում կանգնեցնել Գազանին, «նրա արնոտ բերանին» իրենց պարտականությունների շրջանակում «հասցնելով»: Բա որ լայնամասշտաբ պատերազմ եղավ, որն էլ իր հերթին կպայթեցնի ողջ աշխարհը ¥ոչ մեկի մտքով չանցնի, թե բլիցկրիգ կարող է լինել¤, էդ ժամանակ ի՞նչ են անելու:
Եթե այսպես պետք է «միջնորդեն» ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Կասպրշիկը, ո՞ւմ են պետք նրանց առանց այդ էլ քսան տարի շարունակվող անպտուղ միջնորդությունն ու «դիտարկումները»:
Թե՞, որքան էլ ցավալի, բոլոր կողմերին էլ այս վիճակը ձեռնտու է, քանզի սեփական շահերն են ամրապնդում` «էս կողմերում»: «Դիտենք»:
Ադրբեջան։ Հափռած Գազանը հերթական անգամ փորձում է բոլորին ցույց տալ, որ ինքը կա, որ իր հետ պետք է հաշվի նստեն ոչ միայն նավթային արգումենտով, այլև իր Թուրքիո` մեծ եղբոր հետ ցանկանում է տարածաշրջանում որոշիչ գործոն դառնալ, մասնավորապես տարածաշրջանը վերադասավորելու այս փուլում, և առաջին հերթին Ղարաբաղի հարցում: ՈՒ գիտակցաբար գնում է բանակցային գործընթացի տապալման, որպեսզի մինչև տարածաշրջանի նոր վերադասավորություն, տևական ժամանակ գտնվի շահեկան վիճակում:
Սա Գազանն անում է արդեն երկրորդ անգամ. առաջինը Սաֆարովի դեպքն էր, որից հետո բանակցային գործընթացը տևականորեն սառեց: Գործընթացը մասամբ թափ էր հավաքում, Գազանը կրկին կացինը խրեց գործընթացի ողնաշարի մեջ:
Ռուսաստան: Այս իրադրությունում ամենաշահող կողմն է: Բոլորը հասկանում են` իրադրության լարվածությունը կարող են լիցքաթափել ոչ թե ԵԱՀԿ ՄԽ-ն, ոչ թե Արևմուտքը, ոչ թե տարածաշրջանային երկրները կամ էլ դրանց համագումարը (շահերն ահավոր տարբեր են), այլ հենց Ռուսաստանը:
Սակայն Ռուսաստանը չի շտապում: Ձգում է պաուզան: Էլ ավելի կարևորելու իր «ասելիքը»: Ռուսաստանը փորձում է ապացուցել, որ ոչ մի ՈՒելս, ոչ մի Փարիզ խաղացող չեն կարող լինել այս «պարտիայում», մանավանդ երբ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ, ու իր համար անցանկալի է նախ` 2015-ի սեպտեմբերին` ՄԱԿ-ի ասամբլեայի ժամանակ Արևմուտքի «նշանակած» Ալիև-Սարգսյան հանդիպումը, իր համար նույնքան անցանկալի է առաջիկայում նույն Արևմուտքի կողմից սպասվող հանդիպումը: «Արբիտրի» դերը մեկընդմիշտ վերապահելով իրեն` Ռուսաստանն այսքան լարված իրավիճակի թուլացման համար ցանկանում է, որ Արևմուտքը խնդրի իրեն, ու ինքը սպիտակ ձեռնոցներով ու խիստ հատու մտնի խաղի մեջ` խաղը վերջնական դարձնելու համար:
Արևմուտքը, որը «հուժկու» հարված հասցրեց Պուտինի հեղինակությանն Ավստրալիայում, չի ցանկանում «խնդրել» Ռուսաստանին: Արևմուտքը չի ցանկանում նեղացնել նաև Ադրբեջանին:

Ինչո՞ւ ոչ, որոշակի սանկցիաներ կիրառելով վերջինիս նկատմամբ, կամ գոնե սանկցիաների սպառնալիքներ «տեղալով»: Ավելին, Բրայզայի նման «դիվանագետը», որը ժամանակին ամերիկյան համանախագահն էր ԵԱՀԿ ՄԽ-ում (չմոռանանք` նրա կինը թրքուհի է), «հաթաթա» էր տալիս հենց հայկական կողմին. ինչո՞ւ եք Ադրբեջանի սահմանին այդքան մոտ թռել: Արևմուտքը վստահություն ունի, որ հայկական կողմը Գազան չէ, քրիստոնյա է, և ավելորդ տաքարյունություն չի դրսևորի: ՈՒ սպասողական դիրք է ընդունել` խաղը տանուլ չտալու համար:
Ահա պատճառների սեղմ, բայց և ոչ լիարժեք «հանրագումարը», որի պատճառով տղաներին կրակե օղակից չենք կարողանում «տուն վերադարձնել»: ՈՒ մինչ առաջին մասնագիտության միջազգային «ասպետները» կփորձեն անել իրենց գործը, մերոնք` իրենցը, մենք մեր տղաների համար Էքզյուպերիի հանգով շշնջանք.
-Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տո՛ւր համբերություն: Տո՛ւր հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ